ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Ջուտ Ֆետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ խնդրելով «Ջուտ Ֆետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 1.212.997 ՀՀ դրամ և նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Պատասխանողի պարտավորությունները պետական բյուջեի հանդեպ 16.09.2011 թվականի դրությամբ կազմել է 1.212.997 ՀՀ դրամ, որից ապառք՝ 938.157 ՀՀ դրամ, տույժ՝ 274.840 ՀՀ դրամ։ Նշված պարտավորությունները առաջացել են շահութահարկի գծով։
Հայցվորի ներկայացուցչի կողմից դատարանին ներկայացնելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե Արաբկիրի հարկային տեսչության պետի 10.10.2012 թվականի թիվ 5619 գրությունը, հայտնեց, որ պատասխանողի կողմից կատարվել է մասնակի վճարումներ, և կատարված վերահաշվարկի արդյունքում, 11.10.2012 թվականի դրությամբ պատասխանողի կողմից պետական բյուջե վճարման ենթակա պարտավորությունը կազմում է 506.780 ՀՀ դրամ, որը շահութահարկի տույժի գումար է։
Դատարանը վճռեց հայցը բավարարել մասնակիորեն։ «Ջուտ Ֆետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 506.780 (հինգ հարյուր վեց հազար յոթ հարյուր ութսուն) ՀՀ դրամ, որպես շահութահարկի տույժի գումար։
Աղբյուրը` Իրավաբան.net