Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունն Արտավազդ Ավեյանին մեղադրանք է առաջադրել գողություններ կատարելու համար:
Ըստ մեղադրանքի` նա գողություններ կատարելու համար նախապես համաձայնության է եկել նախկինում դատապարտված Ռոբերտ Պողոսյանի հետ և 2010-2011 թվականների ընթացքում կատարել են գողություններ տարբեր ավտոմեքենաներից:
Ա. Ավեյանը և Ռ. Պողոսյանը կալանավորված են:
Գործը գտնվում է դատարանում, 30 անձ տուժող է ճանաչվել:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net