ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Չարենցավանի տարածքային հարկային տեսչությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Սինթեզ-Սերվիզ» ՍՊԸ-ի` 528.800 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին։
ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ «Սինթեզ-Սերվիզ» ՍՊԸ-ն, վճարային պարտավորությունները, սահմանված ժամկետներում և կարգով չվճարելու հետևանքով աճել են և 13.10.2011թ. դրությամբ կազմում են 528.800 դրամ պետական տուրքի պարտավորություն /ապառք՝ 199.500 դրամ, տույժ՝ 329.300 դրամ/։
Պատասխանողը 17.05.2007թ. ՀՀ քաղաքաշինության նախարարությունից ձեռք է բերել թիվ 10976 լիցենզիան՝ կապիտալ շինարարություն իրականացնելու համար՝ երեք տարի ժամկետով մինչև 17.05.2010թ.։ Համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից ՏՀՏ ներկայացված ցուցակի` լիցենզիան վերաձևակերպվել է որպես անժամկետ տրված։ Սակայն պատասխանողը 2010 և 2011թթ. համար չի վճարել տարեկան 100.000-ական դրամ գումարի պետական տուրքը, որի համար, համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի, հաշվարկվել է տույժ՝ ուշացրած յուրաքանչյուր օրվա համար տուրքի գումարի 0.5%-ի չափով՝ ընդամենը 329.300 դրամ։
Դատարանը վճռեց հայցը բավարարել մասնակի։ «Սինթեզ-Սերվիզ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 442.465 դրամ /պետական տուրքի գծով, որից ապառք` 149.500 դրամ, տույժ` 292.965 դրամ/:
Աղբյուրը` Իրավաբան.net