Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, փաստաբան Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախագահը, Վարչապետի առաջարկությամբ, (…) ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը (այդ թվում՝ ԳՇ պետին- Ա.Ղ.):
Հանրապետության նախագահը ԳՇ պետին ազատելու մասին Վարչապետի առաջարկը կարող է եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել Վարչապետին: Եթե Վարչապետը չի ընդունում Նախագահի առարկությունը, ապա Նախագահը ստորագրում է ազատման ակտը կամ դիմում է ՍԴ (Սահմանադրության 133, 139 հոդվածներ): Եթե Նախագահը չի ստորագրում ազատման ակտը, ապա նա ՍԴ կարող է դիմել իր առարկություններն Վարչապետի կողմից չընդունվելու (… ) պահից եռօրյա ժամկետում: Այս գործերը ՍԴ քննում է դիմումը մուտքագրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում (ՍԴ մասին … օրենքի 86-րդ հոդված):
Եթե Նախագահը երեք օրում չի ստորագրում ԳՇ պետին ազատելու ակտը և չի դիմում ՍԴ, ապա ՍԴ դիմելու համար նախատեսված երեք օրը լրանալուց հետո համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:
Այսպիսով՝
1. Նախագահը 25.02.2021թ-ից սկսած ունի երեք օր որոշելու ստորագրել ԳՇ պետի ազատման հրամանը, թե Վարչապետի առաջակությունը վերադարձնել նրան:
2. Եթե առաջարկը վերադարձնում է Վարչապետին, իսկ վերջինս չի ընդունում Նախագահի առարկությունը, ապա այդ մասին Նախագահին տեղեկացնելու պահից՝ պայմանակնորեն 28.02.2021թ-ից ևս երեք օրվա ընթացքում Նախագահը որոշում է ստորագրել ԳՇ պետի ազատման ակտը, թե դիմել ՍԴ:
3. Եթե Նախագահը դիմում է ՍԴ, ապա ՍԴ-ն գործը պետք է լուծի դիմումը մուտքագրելուց հետո՝ պայմանականորեն 03.03.2021թ-ից 10 օրյա ժամկետում:
Այսինքն՝ առավելագույնը մինչը 13.03.2021թ. հարցը պետք է լուծվի»: