Նախքան «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդված 8-րդ մասի 1-ին կետի իրավակարգավորումները տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում պետք է կատրավեր միայն Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում ներկայանալու միջոցով։
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրեց նախագծի, որով հնարավորություն է ստեղծվել ՀՀ կառավարության սահմանված կարգով նախատեսել պայմաններ այդ գործողություններն էլեկտրոնային հարթակի օգությամբ իրականացնելու համար։
Մինչև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀO-278-Ն օրենքի ընդունումը գործող իրավակարգավորումներով մոպեդ վարելու համար անհրաժեշտություն չկար այն ներկայացնել պետական գրանցման և հաշվառման, ինչպես նաև ունենալ այդ տեսակի տ/մ վարելու վարորդական իրավունքի վկայական։
2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀO-278-Ն օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել ընթացակարգ նախատեսել մոպեդների պետական գրանցման և հաշվառման, ինչպես նաև դրա հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասով։
«Բացի այդ, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծված և մաքսային ձևակերպումներ ստացած տրանսպորտային միջոցների սեփականատերերը ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում նշված տրանսպորտային միջոցները գրանցելիս հանդիպում են դժվարությունների՝ կապված տրանսպորտային միջոցների թողարկման տարեթվի որոշման հետ։ Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ մաքսային մարմինների կողմից՝ ԵԱՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումների հիման վրա հաստատված տարեթիվը երբեմն տարբերվում ՀՀ ոստիկանության կողմից գործնականում որոշվող տարեթվից, քանի որ մաքսային մարմինների կողմից հիմք է ընդունվում տ/մ-երի նույնականացման համարի 10-րդ նիշը, որը շատ հաճախ կարող է լինել ոչ թե թողարկման, այլ մոդելային տարեթիվը (համաձայն ԳՕՍՏ 33990-2016 Տրանսպորտային միջոցներ, մշակում, տեխնիկական պահանջների՝ մոդելային տարեթիվը արտադրողի կողմից որոշված ժամանակահատված, որի ընթացքում որևէ էական փոփոխություն չի կատարվում տ/մ-ի մոդելի նախագծման մեջ, և որը կարող է չհամընկնել տ/մ-ի թողարկման մոդելային տարվա սկզբի և տևողության հետ, պայմանով, որ մոդելային տարվա սկիզբն ու ավարտը չի գերազանցում 24 ամիսը), ինչի արդյունքում խնդիրներ են առաջանում այդ տ/մ-երի Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում գրանցելիս՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով տ/մ-ի պետական գրանցման մերժման հիմք հանդիսանալով, քանի որ ստացվում է, որ հակասություն է առկա տ/մ-ի իրական և փաստաթղթային տվյալների միջև»,-նշվում է ոստիկանության հիմնավորման մեջ։
Որոշման նախագծի ընդունումը կնպաստի՝
1) վարչարարության պարզեցմանը և տնտեսմանը, հաշվառման ստորաբաժանումներում հերթերի կրճատմանը, ինչպես նաև տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման գործողությունների կատարման ինտենսիվության բարձրացմանը,
2) ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը, քանի որ մոպեդները կլինեն վերահսկելի, իսկ վերջիներիս վարորդների վարքագիծը առկա իրավատեխնիկական համակարգերի առկայության արդյունքում կհամապատասխանեցվի ճանապարհային երթևեկության կանոններով և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությամբ սահմանված պահանջներին,
3) նախագծի ընդունմամբ կվերանա ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պետական գրանցման ներկայացված տ/մ-երի թողարկման տարեթվի որոշման վերաբերյալ առկա անհամապատասխանությունները:
Մանրամասները՝ տեսանյութում։