Այսօր մտադիր եմ որոշում ստորագրել․ Փաշինյանը՝ Զինված ուժերում բարեփոխումների մասին

Իմ հրապարակած ճանապարհային քարտեզի ձեւակերպումը հետևյալն է՝ զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ:

Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին ամիսներին մենք այս թեմայով ինտենսիվ քննարկումներ ենք ունեցել, որոշակի նախնական եզրակացությունների ենք եկել եւ ըստ էության, ձեւակերպել ենք օրակարգ, թե ինչպես եւ ինչպիսի ձևաչափերում պետք է իրականացվի զինված ուժերի բարեփոխումը: Այսօր ես մտադիր եմ ստորագրել որոշում աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ՝ պաշտպանության նախարարի գլխվորությամբ, որը կիրականացնի զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի ճանապարհային քարտեզի ժամանակացույցի ձևավորումը:

Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մենք այս գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ: Համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում այդ համագործակցությունը կդառնա առավել արդյունավետ անվտանգային ոլորտում, ռազմական համագործակցության ոլորտում եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:

Հույս ունեմ, որ մինչև ճանապարհային քարտեզի ամփոփման ամսաթիվը մենք այս հայեցակարգային աշխատանքի առնվազն մեծ մասը իրականություն կդարձնենք եւ գործնականում կսկսենք ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածումը, որոշումների իրագործումը»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել