Հորդորում ենք խուսափել երթևեկել տվյալ ճանապարհահատվածներով․ ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ առատ ձյան տեղումների պատճառով կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար փակ է Ոսկեպան տանող ճանապարհահատվածը, իսկ Վարդենյաց լեռնանցքը` դժվարանցանելի:

«Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք խուսափել երթևեկել տվյալ ճանապարհահատվածներով, մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել