Լենա Նանուշյանը և դեսպան Լին Թրեյսին այցելել են «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»` ընդունելու թթվածնի 50 խտացուցիչ և չորս շարժական ռենտգեն սարք

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին այցելել են «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»` ընդունելու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադրամի միջոցով Առողջապահության նախարարությանը տրամադրված աջակցությունը` թթվածնի 50 խտացուցիչ և չորս շարժական ռենտգեն սարք: Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«COVID-19-ի տարածումը կանխելու և հիվանդության դեմ առավել արդյունավետ պայքարելու նպատակով հիշյալ սարքերը տրամադրվելու են առողջապահական հաստատություններին:

Նշենք, որ համավարակի դեմ պայքարում ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին տրամադրել է մեծաքանակ հումանիտար օգնություն` բժշկական սարքեր, ախտորոշման թեստեր, թթվածնի խտացուցիչներ, քթային խողովակներ և ռեագենտներ: Հերթական այս աջակցությունը վառ ապացույցն է Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ-ի երկարատև և սերտ համագործակցության»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել