ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը հումանիտար օգնություն է ցուցաբերել Արցախին. ԱՀ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.

«Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնից Արցախ է ուղևորվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարության հումանիտար օգնության հերթական շարասյունը՝ բաղկացած 6 բեռնատարից:
Բեռը ներառում է մոտ 50 տոննա շինանյութ՝ փայտանյութ, թիթեղ, սալիկներ:

ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների վերակառուցման համար անհրաժեշտ շինանյութերի ցուցակ է կազմել և ըստ առաջնահերթության պարբերաբար համապատասխան բեռներն ուղարկում է Ստեփանակերտ, որտեղից էլ դրանք բաշխվում են Արցախի տարբեր ուղղություններով՝ վերակառուցման աշխատանքներ իրականացնելու նպատակով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել