«Իսկանդերը» աշխատո՞ղ է, թե ո՞չ. վարչապետի հնչեցրած տեսակետն ուսումնասիրման կարիք ունի. Քոչարյան

«Իսկանդերը» աշխատո՞ղ է, թե ո՞չ. հանրապետության վարչապետի հնչեցրած տեսակետն ուսումնասիրման կարիք ունի, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Ինձ էլ է հետաքրքրում՝ մեր վերջին գոնե 15 տարվա սպառազինության ձեռքբերումները ճի՞շտ են եղել, թե՞ սխալ, աշխատո՞ղ են, թե՞ ոչ: Պատեկերացնու՞մ եք՝ եթե պարոն Փաշինյանի կասկածները ճիշտ դուրս գան: Նշանակում է՝ ամեն ինչ պետք է վերանայենք, բայց վերանայել չի նշանակում անընդհատ հետ գնալ, պետք է առաջ գնալու մասին էլ մտածենք, ապագայում ձեռքբերելիք սպառազինությունը և պահանջները պետք է խիստ վերահսկղության տակ լինեն», – ասաց նա՝ ընդգծելով, որ այդտեղ իրենց հանձնաժողովը լուրջ անելիք ունի:

Փետրվարի 23-ին 1in.am-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել, հայտնել է․ «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, – խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»,-նշել է նա:

Նվեր Մնացականյանը հետաքրքրվել է՝ այդպե՞ս էլ է լինում, վարչապետը նշել է. «Չգիտեմ»:

Լրագրողը նկատել է՝ «հետաքրքիր նորություն էր»:

«80-ականների զե՞նք էր գուցե»,-նշել է վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել