Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները քայլերթ են անում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները քայլերթ են անում Երևանի փողոցներով։ Քայլերթը մեկնարկում է Արամ Մանուկյանի արձանի մոտից։ Քաղաքացիները քայլերթով գնում են դեպի Ազգային անվտանգության ծառայություն, այնուհետև՝ ոստիկանություն։

 «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ նրանք ուղերձ ունեն փոխանցելու։

«Մենք թույլ չենք տալու, որ պետական տեռորի միջոցով մեր երկրում հաստատվի մեկ մարդու դիկտատուրա։ Ոստիկանության սպաներ, ևս մեկ անգամ դիմում ենք ձեզ․ ուշքի եկեք, մի ծառայեք այդ խելագարին։ Մի ենթարկվեք այդ խելագարի ապօրինին հրամաններին, կանգնեք ժողովրդի կողքին»,-նշեց նա։

Նախնական տվյալներով, երթին մի քանի հազար մարդ է մասնակցում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել