«Ես հուսով եմ, որ մինչև մահ պիտի Շուշիի փողոցներով քայլեմ». Սասուն Միքայելյան

Շարունակելով սահմաններում մարտական հերթապահությունը փետրվարի 22-ին Երկրապահ կամավորականների միության հերթական վաշտերը մեկնեցին սահման՝ մարտական հերթափոխի: Այս մասին տեղեկանում ենք Երկրապահ կամավորականների միությունից:

«Մենք պետք է կարողանանք մեր գործն անել, կարողանանք գիտակցաբար մեր սահմանները պահել, ավելի հզորանալ: Ես հուսով եմ, որ մինչև մահ, պիտի Շուշիի փողոցներով քայլեմ»,-ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Նա ասաց, որ այնտեղ որտեղ ընկել են տղաները, դա արդեն սրբավայր է. «Մենք պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը»:

Թվով 225 հոգի՝ Երկրապահ կամավորականների միության Արագածոտնի մարզի տարածքային բաժանմունքների, Արտաշատի տարածքային բաժանմունքի, Երկրապահ կամավորականների միության «Կարմիր բերետների» վաշտերը կկատարեն իրենց առջեւ դրված առաջադրանքները, կապահովեն սահմանների անվտանգությունը:
Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմին անփորձանք ծառայություն մաղթեց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

«Հիշենք, այն տղաները որտեղ որ ընկան՝ մեր հողի վրա, դա արդեն սրբավայր է, մենք պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը»,-ասաց Սասուն Միքայելյանը:

Տեսանյութը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել