Կարեն Թռչունյանը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Թռչունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»:

Իրավաբան․net-ը ձեզ է ներկայացնում նրա կեսանգրությունը։

Կրթություն
2005 – 2011 թթ. Երևանի պետական համալսարան, կենսաբանության ֆակուլտետ, կենսաֆիզիկոս
1995 – 2005 թթ. դպրոց N8, Երևան

Գիտական աստիճան
Գ.00.02 Կենսաֆիզիկա և Գ.00.14 Կենսատեխնոլոգիա կ.գ.թ. – 2013 թ
Գ.00.04 Կենսաքիմիա կ.գ.դ. – 2017 թ

Գիտական կոչում
2019 թ. դոցենտ ՀՀ ԲՈԿ

Աշխատանքային փորձ
2019 թ. դոցենտ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլգիայի ամբիոն
2015 – 2019 թթ. ասիստենտ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլգիայի ամբիոն
2015 թ-ից առ այսօր գիտաշխատող Կենսաբանության գ/հ ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիա
2011 – 2015 թթ. կրտսեր գիտաշխատող
2011 – 2013 թթ. Ասպիրանտ ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոն

Վերապատրաստումներ
2010 թ. Գործուղում Հալլե-Վիտենբերգի Մարթին Լյութերի համալսարան (պրոֆ. Գ. Սովերս), Հալլե, Գերմանիա
2012 թ. Գործուղում Վագենինգենի համալսարան (պրոֆ. Ա. Ստամս), Վագենինգեն, Նիդեռլանդներ

Գիտական հետաքրքրություների շրջանակը
Կենսաքիմիա, կենսատեխնոլոգիա, կենսաֆիզիկա, կենսաէներգետիկա, մանրէաբանություն

Մասնակցությունը դրամաշնորհների
2014, 2012, 2008: EBEC-2014 (FEMS գիտաժոցովի դրամաշնորհ) EBEC-2012 և EBEC-2008 դրամաշնորհներ
2013, 2011։ 5th և 4th FEMS գիտաժողովների դրամաշնորհներ
2013, 2010 թթ. 38th և 35th FEBS գիտաժողովների դրամաշնորհներ
2012 թ. FEBS-ի երիտասարդ գիտնականների ծրագիր (YSP)/ Երիտասարդ գիտնականների 12-րդ գիտաժողովի դրամաշնորհ
2012 թ. FEMS-ի հետազոտական դրամաշնորհ Վագենինգենի համալսարանում ուսուցման համար 2012-1, Վագենինգեն, Նիդերլանդներ
2011 թ. «Առեքսիմբանկ-Գազպրոմբանկ» կրթաթոշակ, Երևան, Հայաստան
2010 թ. FEBS-ի ամառային հետազոտական դրամաշնորհ, Հալլե-Վիտենբերգի Մարթին Լյութերի համալսարան, Հալլե, Գերմանիա
2009, 2007 թթ. Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) կրթական դրամաշնորհ
2007 – 2011 թթ. ԵՊՀ, ակադ. Լ. Օրբելու անվ. Կրթաթոշակ
2011, 2008 թթ. Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի (Պորտուգալիա) դրամաշնորհներ
2011 թ. 8th EBSA գիտաժողովի դրամաշնորհ

Անդամակցություն (մասնակցություն խորհուրդներին, խմբագրական կոլեգիաներին)
2010 թ-ից այսօր Եվրոպական Մանրէաբանական ընկերության ֆեդերացիայի անդամ FEMS
2010 թ-ից այսօր Մանրէաբանության ամերիկյան ընկերություն
2009-այսօր: Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա
2008-այսօր: Կենսաքիմիկոսների ընկերություն
2008-այսօր: ԱՄՆ Կենսաֆիզիկական ընկերություն
2007-այսօր: Կենսաֆիզիկական համահայկական ասոցիացիա

Պարգևներ
2013 թ. Կենսաբանության ոլոտտում մինչև 35 տարեկան երիտասադդ գիտնականների ՀՀ ԳԱԱ 70-ամյակին նվիրված «Ակադեմիա» մրցույթի հաղթող
2005, 2004, 2003 թթ. Հանրապետական Կենսաբանության օլիմպիադայի հաղթող (Առաջին տեղի մրցանակ), Հայաստան
2005, 2004, 2003 թթ. Կենսաբանության օլիմպիադայի հաղթող (Առաջին տեղի մրցանակ), Երևան, Հայաստան
2005 թ. ՀՀ Գիտության և Կրթության Նախարարության հավաստագիր գերազանց ուսուցման համար

Լեզուներ
Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն, Գերմաներեն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել