Փոքր Կենտրոնի մի շարք փողոցներ փակ են․ բողոքի ակցիաներ են ընթանում

Փոքր Կենտրոնի մի շարք փողոցներ փակ են։ Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքի մասնակիցները մի քանի մասի բաժանվեցին՝ տարբեր խաչմերուկներում անհնազանդության ակցիաներ իրականացնելու համար։

Այժմ փակ են Մաշտոց-Ամիրյան, Սայաթ Նովա-Աբովյան, Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկները։

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց․ «Սա լինելու է շարունակական: Երկուշաբթի օրվանից ամեն օր բողոքի ակցիա է տեղի ունենալու, մինչև հասնենք կառավարության հեռացմանը: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է յուրովի դրսևորել իր դժգոհությունը»։

Հավելենք, որ ոստիկանությունը պարբերաբար կոչ է անում ազատել փողոցի երթևեկելի մասն ու չսահմանափակել մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել