Այսօրվանից սկսում ենք նոն-ստոպ բողոքի զանգվածային ակցիաներ․ Իշխան Սաղաթելյան

Այսօրվանից սկսում ենք նոն-ստոպ բողոքի զանգվածային ակցիաներ:

Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Հիմա մենք բաժանվում ենք 4 ուղղությունների. Մեկ ուղությունը շարժվում է դեպի Պրոսպեկտ-Ամիրյան, մյուսը շարժվում է Սայաթ Նովա-Ամիրյան: Երրորդ ուղղությունը՝ Բաղրամյան-Մոսկովյան, և հաջորդը՝ կինո «Նաիրիի» դիմաց: 4 ուղղություններով մենք կշարունակենք մեր անհնազանդության ակցիաները»,-հայտարարեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել