Այսօր ես այստեղ եմ՝ ասելու իրականությունը․ պետք է վարկերը սառեցվեն․ Գագիկ Ծառուկյանը՝ հանրահավաքին

Ես այսօր այստեղ եմ՝ ասելու իրականությունը, ասելու ճիշտը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ընդդիմության կողմից Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Դուք գիտեք, բոլոր ժամանակահատվածում, ինչքան որ ես քաղաքականությամբ զբաղվել եմ, իմ ժողովրդին ես սուտ չեմ ասել, ինչ որ ասել  եմ, ես իմ խոսքի տերն եմ եղել»,-ասաց նա։

Գագիկ Ծառուկյանի խոսքով, պետք է իշխանությունը քաղաքացիների համար որոշ զիջումներ անի, այդ թվում՝ վարկերի հետ կապված։ «Հավաքվածներից կա՞ մարդ, որ վարկ չունի։ Եթե մարդը պետք է վարկ փակի, տնտեսական ճգնաժամ է, աշխատանք չկա, գործ չկա, փող չկա, ճգնաժամ ա, չի կարողանում իր երեխային կերակրի, չի կարողանում գազի և հոսանքի փողը վճարի, մարդը ո՞նց անի։ Վերջին ապրուստ գրավ է դրել, որ ինքը գումար հայթայթի»,-ասաց ԲՀԿ առաջնորդը։

Նրա խոսքով, իրեն մի շարք քաղաքացիներ են մոտեցել՝ բողոքելով թանկացումների, դրամի արժեզրկումից։

«Մարդը սպառողական վարկ է վերցրել, չի կարողանում վարկը փակի, ուրեմն էն վերջին ունեցվածքը ձեռքից պետքա առնեն․․․ Այսօր թոշակները պետք է բարձրացվի, որ մարդիկ կարողանան գոյատևել»,-նշեց Ծառուկյանը։

Նա խոսեց նաև անհետ կորած զինծառայողների, նրանց ծնողների խնդրի մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել