Իշխան Սաղաթելյանը՝ պայքարի նոր ձևաչափի ու սպասվող ֆորումի մասին

 «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանն այսօր՝ փետրվարի 20-ին, ընդդիմության կողմից Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում գումարվելու է համայակական ներկայացուցչական մեծ ֆորում։

«Այս պահից սկսած այդ ֆորումի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը տրվում է։ Ձեր բոլորի տեսակետները, գաղափարները մեզ համար շատ կարևոր են։ Այդ ֆորումով սկիզբ է դրվելու Հայաստանի վերելքի ծրագրին։ Համահայկական ֆորումում մեկտեղվելու են ռեսուրսներ, գաղափարներ, և ձևակերպվելու է համահայկական նոր օրակարգ՝ ազգային վերածննդի ծրագիր», – հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել