Սրանք մտածում են, որ գնան Ռուսաստանում քծնեն Պուտինին ու տակից էլ իրենց գործն անեն, ապա դա նշանակում է ընկերություն․ Վազգեն Մանուկյան

33 տարի առաջ նույն այսպիսի եղանակով տեղի ունեցավ առաջին հանրահավաքը և սկսվեց Ղարաբաղյան շարժումը։

Այս խոսքերով այսօր՝ փետրվարի 20-ին, ընդդիմությունը կողմից Ազատության հրապարակում կազմակերպված հանարահավաքի ժամանակ իր ելույթը սկսեց Վազգեն Մանուկյանը։

«Մենք մեզ շաը հզոր էինք զգում, մենք մեր առջև դրեցինք շատ խնդիրներ, մենք խնդիր դրեցինք ստեղծել անկախ պետություն, որը հիմնված լինի ազգային և ազատության գաղաթարի վրա, պետությունում լինի արդարություն, բարգավաճում ամբողջ ժողովրդի, ոչ թե մի խումբ մարդկանց համար, պաշտպանվածություն և դերակատարում աշխարհում և այս տարածաշրջանում։ Եվ մենք գնացինք առաջ։

Ո՞րն էր մեր պայքարի ձևը։ Մենք Խորհրդային Միությունում հայտարարեցինք համազգային գործաուլ, ամեն օր տեղի էին ունենում հանրահավաքներ, պարալիզացնում էինք քաղաքը, ցույցեր, բանակցություններ և՛ Խորհրդային Միության, և՛ Հայաստանի ղեկավարության հետ, եղան և շենքերի գրավումներ, երկարատև ճանապարհ անցանք և Հայաստանում ձևավորվեց երկիշխանություն․ կար Խորհրդային Միության իշխանությունը և Ղարաբաղ կոմիտեի իշխանությունը։

Այդ ճանապարհը բերեց մեզ արդյունքի։ Մենք իսկապես կարողացանք ազատագրել Արցախը, մենք կարճ ժամանակում ստեղծեցինք մարտունակ բանակ, մեզ պարտադրված պատերազմում մենք հաղթեցինք, ռազմական հաջողությունների հասանք, ունեցանք անկախ պետություն։ Այդ անկախ պետությունում կար և ազատության, և ազգայինի սաղմեր, բայց մեզ բավարար չէր։ Պատահական չէր, որ Ղարաբաղ կոմիտեն, որը բաղկացած էր 11 հոգուց՝ կիսվեց։ Մի մասը մնաց իշխանության, մի մասը դուրս եկավ և սկսեց պայքարել իշխանության դեմ, որպեսզի իրականացնի այն խնդիրները, որը մենք մեր առջև դրել էինք, որ իսկապես լիներ բարեկեցություն ժողովրդի համար, չլինի հովանավորչություն, չլինի կոռուպցիա։ Այդ էր պայքարը»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ այժմ ողբերջություն ունենք։ Եկրիրը կորցրել է ամեն ինչ, պարտվել պատերազմում, բանակը ջարդվել է, ռազմական բոլոր հաղթանակները՝ ոչնչացվել։ «Պետությունն անկախ չէ։ Մեր անվտանգությունը հիմա ապահովում է Ռուսաստանը, այսինքն մենք դառնում ենք այդ իմաստով լրիվ կախյալ Ռուսաստանից։ Սրանք մտածում են, որ գնան Ռուսաստանում քծնեն Պուտինին ու տակից էլ իրենց գործն անեն, ապա դա նշանակում է ընկերություն։ Չէ դա ընկերություն չի, դա նույնիսկ դպրոցում, բակի խաղերում չէր անցնում։ Փչացրեց ամեն ինչ։ Իրենք փորձեցին ազգայինը դուրս շպրտել ժողովրդի միջից»,-ասաց նա։

Վազգեն Մանուկյանը նշեց, որ իրեն տեղեկություններ են հասել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին մի քանի տասնյակ հազար դոլար է տվել, որպեսզի դուրս չգան «Իմ քայլից», ինչը կստուգեն՝ ճիշտ է, թե՝ ոչ։ Նա նշեց, որ պետք է կառուցել այն երկիրը, որը երազել են։

«Մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ՝ հայկական զորքերը։ Բանակի մեջ պետք է խոշոր կառուցվածքային փոփոխություններ լինեն․ և՛ աշխատավարձերի հարցն է, և՛ զինակոչիկների հարցն է, շատ հարցեր կան»,-ասաց Մանուկյանը՝ նշելով, որ պետք է արագորեն վերականգնել հարաբերությունները բոլոր դաշնակիցների հետ, այդ թվում՝ Իրանի, որի հետ հարաբերությունները փրացվել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել