Փաստաբան Ռուբեն Մելիքյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարկել, որում երևում է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով 3 անձ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին նստեցնում ավտոմեքենա։
«Ոստիկանության աշխատակիցները հրավերը մերժելուց հետո, ասացին՝ դե որ հրավերը չեք ընդունում, հենց հիմա ձեզ բերման ենք ենթարկում, որը կոպտագույն խախտում է։
Նարեկ Մալյանին առևանգեցին հենց նոր»,-տեսանյութում նշում է Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որոստիկանությունը դիմել է ուժի կիրառման։ Տեսանյութում փաստաբանը պարբերաբար հարցնում է նաև, թե ինչ հիմքով է բերման ենթարկվում Մալյանը, ինչը անպատասխան է մնում։
Նա նշեց, որ պետք է հասկանալ, թե ինչ գործի շրջանակներում է այս գործողությունը կատարվում։
Տեսանյութը՝ այստեղ։