Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ որևէ ոտնձգություն պետք է խեղդվի օրորոցում․ Արման Բաբաջանյանը նախագիծ է ներկայացրել

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը տեղեկացնում է, որ հանդես է եկել ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու սույն նախաձեռնությամբ:

«Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ որևէ ոտնձգություն պետք է խեղդվի օրորոցում»,-նշել է նա:

Պատգամավորն առաջարկում է խմբագրել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Հոդվածում ներկայումս նշված է․

«Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը` պատժվում են տուգանքով` 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով` 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով»:

Պատգամավորն առաջարկում է․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել