Կառավարությունը Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությունը համարել է ժամանակավրեպ

Այսօր Կառավարության նիստում քննարկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը: Այն ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նրա կարծիքով իրավական ակտի ընդունման դեպքում նշված օրենսգրքերի դրույթները համահունչ կլինեն ՀՀ Սահմանադրությանը։

Կառավարության եզրակացության համաձայն, սակայն, փաթեթի ընդունումը ժամանակավրեպ է, և դրան կարելի է անդրադառնալ ՀՀ կառավարության ներկայացնելիք նոր օրենքի քննարկման համատեքստում։

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել