Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Արթիկ և Գյումրի քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Գավառ քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում տեղում է ձյուն։
Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) բուք է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 490 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։