Վիետնամական բրինձը՝ հայկական շուկայում․ Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է շրջանառում

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի ներմուծումը կանոնակարգելու մասին նախագիծ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի դրույթներին համապատասխան հաստատված է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության տարածք երկարահատիկ բրնձի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծման սակագնային քվոտա` տարեկան 10000 տոննա ծավալով, որը կիրառվել է 2016 թվականի հունվարի 1-ից: 2016-2018 թվականներին Հայաստանի Հանրապետությունը չի օգտվել ներմուծման սակագնային քվոտայից, քանի որ նշված երկարահատիկ բրնձի առանձին տեսակներն արդեն իսկ ներառված էին «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի Պայմանագրին միանալու մասին» Պայմանագրին կից 4-րդ հավելվածում, և որոնց նկատմամբ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակ կիրառվել են ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից տարբերվող` ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր:

Հաշվի առնելով, որ 2019 և 2020 թվականների հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետություն երրորդ երկրներից երկարահատիկ բրնձի առանձին տեսակների ներմուծման ժամանակ գանձվում է 3 տոկոս մաքսատուրքի դրույքաչափ, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից գանձվում է 8 տոկոս մաքսատուրքի դրույքաչափ, ինչպես նաև հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N110 որոշման 3-րդ կետը անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) Հայաստանի Հանրապետություն ներմուծման քվոտայի ծավալների բաշխման կարգը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել