Օդի ջերմաստիճանը 13-16 աստիճանով նվազում է․ տեղումներ են սկսվում, առանձին հատվածներում՝ բուք

Հիդրոօթերեւությաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, սպասվում է ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները 25-30մ/վրկ, Երևանում 20-25մ/վրկ։

Երևան քաղաքում՝
Փետրվարի 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ին՝ թաց ձյուն, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ին սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։

Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 16-ի ցերեկը, 21-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 17-20-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-20-ին՝ լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 16-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-ին` 20-25, 17-ին` 25-30մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-21-ին աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել