«Այսօր ես պիտի քո ծննդյան տոնը շնորհավորեի բոլորովին այլ տրամադրությամբ ու ձեռքբերումների արդյունքով». Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասված է.

«Սիրելի՛ Արթուր
Այսօր ես պիտի քո ծննդյան տոնը շնորհավորեի բոլորովին այլ տրամադրությամբ ու ձեռքբերումների արդյունքով, քանի որ դա էր շիրմիդ առջև տված խոստումս: Բայց ժամանակի պատուհասած փորձությունը մեզ բոլորովին այլ կետի հասցրեց, որից փրկությունը միմիայն ընտրված ճանապարհին հավատարիմ մնալն է:
Շարունակում ենք ապրել քո դավանած գաղափարներով ու արժեքներով, և մեր նպատակները չի կարող փոխել ոչ մի արհավիրք:

Խոնարհումս հիշատակիդ:
Շնորհավո՛ր տարեդարձդ…»

Հիշեցնենք, որ 2020 թվականին Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել