Մի քանի իրավաբաններ հայց են ներկայացրել վարչական դատարան՝ Պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի դեմ։
Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
«Խնդրել ենք դատարանին, որպեսզի պարտավորեցնի, որ այս մարմիններն առանց դեմարկացիայի և դելիմիտացիայի չզիջեն այդ տարածքները։ Որպես հայցի ապահովման միջոց, խնդրել ենք այս մարմիններին որևէ զիջում կատարել, մինչև դեմարկացիան և դելիմիտացիան չլինի»,-ասաց նա։
Զոհրաբյանի խոսքով՝ վարչական դատարանը հայցը մերժել է, իրենք դիմել են վարչական վերաքննիչ դատարան։
«Այսօր բոլորս մեղավոր ենք, նախկին, ներկա, ինձնից, ձեզնից սկսած։ Երբ 94 թվականից հետո մենք ունեցանք զոհված զինծառայողի սոհված ընտանիքի անդամ, անգործ ընտանիքի անդամ, մեր վերջը էսպես պետք է լիներ։ Հակառակը․ զոհված զինծառայողի, զոհված կամավորի երեխան մեր բոլորի երեխաներից պետք է առավելություն ունենա։ Եթե մենք տեսնենք այդ ընտանիքի անդամ է, նույնիսկ սեղանի նստելուց ամենահամեղ կտորը մենք պետք է դնեինք առաջինը իր ափսեի մեջ, պետք է աշխատանքի խնդիր չունենար, պետք է բոլոր բուհերում կարողանար անվճար սովորել։ Այսպես են վերաբերմքունք դրսևորում։ Ապագայում, մի պահ պատկերացրեք, որ մի անձ, ով հայրենիքի համար իր կյանքը պիտի նվիրաբերի, պիտի մտածի՝ իմ մահվանից հետո իմ ընտանիքին ավելի լավ են նայելու, իմ երեխան ավելի պատվավոր տեղում է նստելու և իր կյանքը դասավորելու է։ Էդ դեպքում մենք կունենանք ավելի համարձակ զինվորներ»,-նշեց Փաստաբանների պալատի նախագահը։
Արա Զոհրաբյանի խոսքով՝ այս ամենի համար բոլորն են մեղավոր․ «Մեղավոր ենք, որ մեր վարչապետը զինվորական պատրաստություն չանցած անձ է, մեղավոր ենք, որ մենք այսօր այստեղ հանգիստ նստած ենք, իսկ մեր հայրենիքը կտոր-կտոր տալիս են»։
Մանրամասները՝ տեսանյութում