Իշխանության ամենաբացասական վարքագծից մեկն այն է, որ չի հրապարակվում գերեվարված և անհայտ կորած անձանց թիվը։
Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
«Պարզ է չէ՞, որ Ադրբեջանն ունի այդ թիվը, եթե Ադրբեջանն իր մոտ մեր հայրենակիցների դիակները հաշվելով կարող է իմանալ, թե մենք քանի զոհ ենք տվել՝ այդ քանակն ունի, իր մոտ գերիների քանակը նա ունի։ Այսինքն այս գաղտնիքն ումի՞ց ենք պահում, Ադրբեջանի՞ց, իմաստ չունի, որովհետև Ադրբեջանն այս տվյալներն այսպես թե այնպես ունի»,- ասաց Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, երբ այս տվյալներ գաղտնի են պահվում, քաղաքացիներն իրենց երևակայությամբ ինչ ասես կարող են մտածել։ «Այն լուրերը, որ պտտվում են, օրինակ, որ մեր հայրենակիցներից մի քանիսին տեղափոխում են Թուրքիա՝ որպես օրգանների դոնոր և այլն․ այսինքն սկսում են նմանատիպ լուրերին հավատալ»,-ասաց Փաստաբանների պալատի նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում