Սույն թվականի փետրվարի 13-ին ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները՝ տեսչական մարմնի ղեկավար Ա. Շագաֆյանի գլխավորությամբ, հանդիպեցին Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի ծնողական և դասարանական խորհուրդների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջը։
«Տեսչական մարմնի ներկայացուցիչները վերահաստատեցին, որ գլխավորը սովորողների գերակա շահի իրացումն է, որի համար առաջնահերթ պահանջ է կրթական գործընթացի վերականգնումը: Տեսչական մարմնի ներկայացուցիչները հորդորեցին ծնողներին՝ իրենց հեղինակությամբ և ջանքերով աջակցել կրթական գործընթացի վերականգնմանը, նպաստել սովորողների կրթության իրավունքի իրացմանը»,- ասված է հայտարարության մեջ: