Արայիկ Հարությունյանը գերիներին ու անհայտ կորածներին վերաբերող հարցեր է քննարկել ադրբեջանական կողմի պաշտոնական ներկայացուցչի հետ

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն գնդապետ Արմեն Աբազյանի և Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ- լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

«Քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար այլ հարցեր: Քննարկում է եղել նաև 90-ականների պատերազմի ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրերին վերաբերող հարցեր»,- հավելել է Ավանեսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել