Ստեփանակերտում գույքահարկի և հողի հարկի վճարման ժամկետները երկարաձգվել են

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտնում է․

«Ի գիտություն Ստեփանակերտում գույքահարկ և հողի հարկ վճարողների, պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝

ֆիզիկական անձանց 2020 թվականի գույքահարկի և հողի հարկի վճարման ժամկետները երկարաձգվել են մինչև ս.թ փետրվարի 20-ը,

կազմակերպությունների համար գույքահարկի՝ 2020 թվականի երկրորդ կիսամյակի հաշվարկ–հաշվետվությունների ներկայացման և վճարման ժամկետները հունվարի 20-ից տեղափոխվել են փետրվարի 20-ը,

2020 թվականի գույքահարկի և հողի հարկի համար վճարված տույժերը կհաշվանցվեն ապառքներին կամ 2021 թվականի համար հաշվարկված պարտավորություններին:

Հարցերի համար դիմել Ստեփանակերտի քաղաքապետարանի քաղաքային տեսչության եկամուտների բաժին կամ զանգահարել  047-95-25-79 և 047-94-44-19 հեռախոսահամարներով»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել