Վաղարշակ Հարությունյանի եղբայրը ՊՆ նախարարի օգնական չի նշանակվել

Օրեր առաջ լրատվականներից մեկը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, թե իբր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն իրեն օգնական է նշանակել եղբորը՝ Արթուր Հարությունյանին:

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքեցին այդ լուրը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը: Արթուր Հարությունյանը ՊՆ-ում որևէ պաշտոն չի զբաղեցնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել