Ստեփանակերտին մոտ անտառային հատվածներում հրդեհ է բռնկվել. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.

«ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում այսօր գրանցվել է հրդեհի մասին 2 դեպք, որը բռնկվել է Ստեփանակերտին մոտ անտառային հատվածներում՝ քաղաքացիների անզգուշության պատճառով:
Դեպքերի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական երկու մարտական հաշվարկ և կանխարգելիչ տեխնիկական միջոցներով մարել կրակը:
Վնասի մակերեսը ճշտվում է:
Տուժածներ չկան:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում և զգուշացնում է.

Հարգելի հայրենակիցներ.
Եղանակի տաքացման հետ կապված Արցախում ավելացել են հրդեհների բռնկման դեպքերը: Հնարավոր վտանգավոր երևույթների կանխարգելման նպատակով՝ անկախ եղանակային պայմաններից զերծ մնացեք անտառածածկ կամ խոտածածկ տարածքներում կրակ վառելուց, ցուցաբերեք զգուշություն և փորձեք նվազեցնել աղետների ռիսկերը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել