«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանն այսօր՝ փետրվարի 12-ին, ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտնեց, որ մոտ ապագայում իր գործունեությունը դադարեցնելու է։

Ավագանու անդամի խոսքով այդ որոշումը պայմանավորված է առողջական խնդիրներով, ինչի պատճառով նաև ստիպված է եղել շատ անգամներ բացակայել ավագանու նիստերից:

«Մոտ ապագայում ես, թերևս, այստեղ չեմ լինի: Չեմ կարող ասել, երբ դա տեղի կունենա, բայց առաջիկա նիստերին ես կրկին բացակա կլինեմ, իսկ երբ վերջնական որոշում լինի՝ կտեղեկանաք, խնդրում եմ խիստ չդատել»,- ասաց նա և ներողություն խնդրեց ընտրողներից, եթե ստիպված կլինի ճանապարհի կեսից լքել իմ աշխատանքը։

Քաղաքապետ Հայկ Մարությանը հարց ուղղեց՝ հստակեցնելով, որ արդյո՞ք խոսքն այս պահին հեռանալու մասին է, բացասական պատասխան ստանալուց հետո նշեց․ Աստված ձեզ և բոլորիս առողջություն տա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել