Նախկինում դատվածություն չունեցող Արա Խառատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի մայիսի 06-ին` ժամը 22.00-ի սահմաններում, Լոոու մարզի Չկալով գյուղում, օգտվելով տան տիրոջ, համագյուղացի Ապետնակ Հ.-ի բացակայությունից, դռան բռնակը սեղմելով և դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել նրա տուն և զգեստապահարանում կախված վերարկուի գրպանից գողացել 40.000 ՀՀ դրամ։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
2012 թվականի սեպտեմբերի 10-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց դատավճռի, որով ամբաստանյալին մեղավոր ճանաչեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտեց ազատազրկման 4/չորս/ տարի ժամանակով` առանց գույքի բռնագրավման, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճիռը բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը որոշման 2-րդ կետով որոշել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 10-ի դատավճիռը Արա Խառատյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net