Հանրային քննարկման են ներկայացվել Երևանի 2020թ. բյուջեի և զարգացման ծրագրի հաշվետվությունները

Երևանի 2020թ. բյուջեի և զարգացման ծրագրի հաշվետվությունները ներկայացվել են հանրային քննարկման։ Այս մասին հյատնում է Երևանի քաղաքապետարանը։

«Երևանի 2020 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվությունները ներկայացված են հանրային քննարկման: Ծանոթանալ դրանց հնարավոր է նաև «Իրավական ակտերի նախագծերի հրապարակում» միասնական կայքում:

Դիտողություններ և առաջարկներ ներկայացնելու համար կարող եք նամակներ ուղարկել [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան մինչև փետրվարի 24-ը:
Փետրվարի 25-ին՝ ժամը 11:00-ին, քաղաքապետարանում (Արգիշտի փողոց 1) կանցկացվեն հանրային բաց լսումներ: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 23-ը ներառյալ ներկայացնել դիմում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 514-155 և (011) 514-370 հեռախոսահամարներով»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել