Տեղի է ունեցել վրաերթ. Կա 2 զոհ, 1 վիրավոր

Նախկինում դատվածություն չունեցող Տարոն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. նոյեմբերի 24-ին` ժամը 18:30-ի սահմաններում, «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ֆրունզե Մ.-ին և նրա կողին կանգնած Ռիմա Զ.-ին, վերջինիս թոռանը` Ռուբեն Մ.-ին: Ֆրունզե Մ.-ն և Ռուբեն Մ.-ն մահացել են, իսկ Ռիմա Զ.-ն ստացել է առողջությանը ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել