Այսօր Մարտունի քաղաքից Հայոց բանակ ճանապարհեցի նորակոչիկների հերթական խմբին․ Գեղարքունիքի մարզպետ

Այսօր Մարտունի քաղաքից Հայոց բանակ ճանապարհեցի նորակոչիկների հերթական խմբին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Արարողությանը մասնակցում էին նաեւ Գեղարքունիքի մարզի ուժային կառույցների, Մարտունու տարածաշրջանի համայնքերի ղեկավարներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողները եւ հարազատները։

Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցում օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը։

Նորակոչիկներին ողջունեցի և բարի ծառայություն մաղթեցի։ Նշեցի, որ նրանց բանակ ճանապարհելու արարողությունն առանձնահատուկ է, քանի որ այն առաջին անգամ է տեղի ունենում պատերազմի ավարտից հետո։ Այո, այդ ծանր պատերազմից հետո մեր պետությունն ու բանակը վիրավոր են, եւ իրենք գնում են՝ այդ վերքերը բուժելու։ Նրանք իրենց ոգով ու կամքով պիտի բանակում տրամադրություն փոխեն,ամուր կանգնեն իրենց հրամանատարների ու ծառայակիցների կողքին, վերականգնեն մեր բանակի հզորությունն ու ապահովեն մեր հայրենիքի խաղաղությունը։

Անվտանգ ու խաղաղ ծառայություն եւ բարի վերադարձ մաղթեցի բոլոր նորակոչիկներին»,- ասված է գրառման մեջ։

May be an image of 2 մարդ, people standing և ներսումը

May be an image of 23 մարդ, people sitting, people standing և ներսումը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել