Ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի:
Ընդհանուր իրավասության դատարանը քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում քրեական վարույթի մինչդատական փուլի նկատմամբ:
Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:
Երևան քաղաքում գործում են ընդհանուր իրավասության հետևյալ դատարանները.
1) Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 7 դատավորի կազմով.
2) Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 13 դատավորի կազմով.
3) Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.
4) Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.
5) Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.
6) Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով.
7) Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով:
Աղբյուրը` Իրավաբան.net