Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Կարեն Բ.-ի և Արշակ Մ.-ի:
Կարեն Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. իր ընկեր Արշակ Մ.-ի հետ, իրենց ընդհանուր ծանոթ Նոր Խարբերդ ամառանոցների բնակիչ Ա. Ստամբուլցյանի կողմից իր տանը կազմակերպված խնջույքի ժամանակ, ոգելից խմիչքի ազդեցության տակ, միջոցառամանը մասնակից Մասիս քաղաքի անչափահաս բնակչուհի` Արմենուհի Խ.-ի հասցեին ռեպլիկներ բաց թողնելու և տհաճ հայացքով նրան հետևելու համար պարզաբանում ստանալու նպատակով կանչել է Նորաբաց գյուղի տարածքում գտնվող ծիրանենիների այգու տարածք, որտեղ Ա. Ստամբուլցյանի կողմից իր վարքագիծը նորմալ համարելու և թույլ տրված սխալները չընդունելու պատճառով, Կարեն Բ.-ն և Արշակ Մ.-ն դիտավորությամբ ծեծի են ենթարկել Ա.Սսամբուլցյանին, որի ընթացքում դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառանացողծանր վնաս:
Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net