Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները կարդացին հայրենիք վերադարձած 5 գերիների անունները։
Նրանք են՝
Գալոյան Թաթուլ Սամվելի (Գյումրի),
Գալստյան Արայիկ Հրաչյայի (Գյումրի),
Իսրայելյան Հովհաննես Գևորգի (Գյումրի),
Մովսիսյան Վահրամ Արայիկի (Գյումրի),
Մանուկյան Կարեն Արայիկի (Մասիս):
Այստեղ էին հավաքվել գերիների բազմաթիվ հարազատներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ 44-օրյա պատերազմի ժամանակ թշնամին մերթընդմերթ հարվածներ է հասցրել նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքին։ Արդյունքում՝ Ադրբեջանի կողմից օկուպացվել է Արցախի մեծ մասը։
Նոյեմբերի 9-ին հրադադարի եռակողմ հայտարարություն է ստորագրվել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ։
Հավելենք, որ վիրավորների, գերիների ու ռազմագերիների մասին պաշտոնական վերջնական տվյալներ չկան։