ԱԺ 2018 թ. ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած ուժերը պետությունից ֆինանսավորում կստանան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու մասին որոշման նախագիծն ընդգրկվել է կառավարության փետրվարի 4-ի նիստում։ Դրանում մասնավորապես ասվում է․

«Հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման 16-րդ կետի 1-ին ենթակետը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրությունների արդյունքներով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հավաքած ձայների թվի մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի  դեկտեմբերի 16-ի N 175-Ա որոշումը` ՀՀ կառավարությունը որոշում է

Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի «1033 Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» ծրագրի «12002 Աջակցություն քաղաքական կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համար նախատեսված հատկացումների բաշխումն ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների` համաձայն հավելվածի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել