Մինչդատական քրեական վարույթների գործերը և օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին միջնորդությունները կքննեն բարեվարքության ստուգում անցած դատավորները

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․

«Մինչդատական քրեական վարույթների գործերը (կալանք, խուզարկություն և այլն) և օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին միջնորդությունները կքննեն բարեվարքության ստուգում անցած դատավորները։

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց դատական համակարգի բարեփոխմանը միտված օրենսդրական փաթեթը։

Արդյունքում՝
Քրեական մասնագիտացմամբ դատավորների հաստիքները կավելացվեն առնվազն 17-ով՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և երեքով՝ Վերաքննիչ դատարանում։

Այս բարեփոխման շնորհիվ կկրճատենք նաև քրեական գործերի քննության ժամկետները:
Մանրամասները՝ տեսանյությում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել