Փետրվարի 3-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին գործող օրենքների մի շարք փոփոխություններ:
Այդ թվում՝ կառավարության կողմից ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը՝ կողմ՝ 99, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 1: Ինչպես նաև Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը՝ կողմ՝ 83, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 1։