Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարին

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների ՝ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի երկրորդ հանդիպումը՝ տարածաշրջանում հաղորդակցությունն ապաշրջափակելու համար, տեղի կունենա փետրվար ամսվա ընթացքում: Այս մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցին հայտնել են Հայաստանի փոխվարչապետի մամուլի ծառայությունից:

«Փետրվար ամսվա ընթացքում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի երկրորդ հանդիպումը», – նշել է մամուլի ծառայությունը:

Գրիգորյանի մամուլի ծառայությունը նաև հավելել է, որ փոխվարչապետների որոշմամբ ստեղծվել են երկու փորձագիտական ​​ենթախմբեր: Հայկական կողմից նրանց կազմում կլինեն Ազգային անվտանգության ծառայության, Արտաքին գործերի նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՊԵԿ-ի, Սննդամթերքի անվտանգության տեսչության ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Մոսկվայում տեղի ունեցավ երեք երկրների փոխվարչապետների առաջին հանդիպումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել