Իրավաբան Մանուշ Եսայանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են շները հարձակվում մի երեխայի վրա:
«Երևանի քաղաքապետարան, թափառական շներին վերացրեք մեր փողոցներից վերջապես։
Ինձ չեն հետաքրքրում ձեր նշումներով կամ առանց նշում շները, հեռացրեք բոլորին քաղաքից և վերջ։
Քաղաքում անհնար է հանգիստ քայլել։ Ինչպես ուզում եք լուծեք այդ հարցերը՝ կրակը չենք ընկել։
Հ.Գ. Կենդանապաշտպաններդ հանկարծ չփորձեք դասեր տալ»,- տեսանյութին կից գրել է նա:
Տեսանյութը՝ այստեղ։