Էգեյան ծովի մերձափնյա Իզմիրի նահանգի Քարաբուրունի շրջանում մեկ ժամում իրարահաջորդ 3 երկրաշարժ է գրանցվել 4.1, 5.1 և 4.8 մագնիտուդ ուժգնությամբ, գրում է ermenihaber.am-ը:
Ցնցումները, որոնք զգացվել նաև հարակից շրջաններում, բնակչության շրջանում խուճապի պատճառ են դարձել:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` ստորգետնյա ցնցումները գրանցվել են փետրվարի 1-ին տեղական ժամանակով 08:03-ին, 08:46-ին և 08:47-ին:
Երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է 24, 20 և 7 կմ խորությունների վրա։