Ես անձամբ ուզում եմ հրաշքների սպասել, ոչ թե այնպիսի հրաշքների, որոնք անիրականանալի են, այլ այնպիսի հրաշքների, որոնց չսպասելով՝ բաց ենք թողել մեր ձեռքից հնարավորությունը: Այս մասին խորհրդարանական լսումներին ասաց Պաշպանության և անվտանգության հարցրեի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Պատերազմի ընթացքում մեր ազգը կենտրոնացել էր «Բայրաքթարի» վրա, բոլորը խոսում էին օդի բաց լինելու մասին, ԱԺ պատգամավորերով առավոտից իրիկուն ֆեյսբուքից դուրս չէինք գալիս և նայում էինք՝ ինչ հնարավորություններ կան, ինչ կարելի է բերել, բայց դրա մասին պետք էր տարիներ շարունակ մտածել՝ հենց առաջնահերթ գիտությունը բերելով դեպի բանակ»,- հայտարարեց նա:
Ըստ Քոչարյանի՝ այսօր պատերազմը մեզ ստիպեց հասկանալ՝ ժամանակակից պատերազմները՝ առանց գիտության ներգրավման, դեպի անվտանգության համակարգ չի լինում: Նա ընդգծեց՝ այսօր էլ քրեական գործեր են հարուցվել այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց անտարբերությամբ և կոռուպցիայի բարձր մակարդակի պատճառով մեր անվտանգության կարողությունները տկարացրել էին: