Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ

Սոցիալական ապահովության ծառայությունից հայտնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ,

2021 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարումը կիրականացվի փետրվարի 2-ից»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումներ ներկայացնելիս կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով. բացառությամբ՝
• առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կենսաթոշակառուներին
• 75 տարին լրացած կենսաթոշակառուներին
• լիազորագրով վճարվող դեպքերին
• 14 տարին լրացած անչափահասին վճարվող կենսաթոշակների (նպաստների) դեպքերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել