ԻՀԱ-ն այս տարի էլ շարունակում է քաղաքացիներին անվճար խորհրդատվություն տրամադրել

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից տրամադրվող իրավաբանական խորհրդատվությունները այս տարի ևս շարունակվում են։

Հիշեցնենք, որ իրավաբանական բնույթի հարցերի առնչությամբ հասարակության լայն շերտերին համակարգված առցանց անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու գործընթացը սկսվել է դեռ 2020 թվականի մարտ ամսից։ Նախորդ տարի առցանց կարգով խորհրդատվություն է մատուցվել թվով շուրջ 1750 անձանց։

Այս տարի խորհրդատվությունների տրամադրումը շարունակվում է և միայն հունվար ամսին խորհրդատվություն տրամադրվել է թվով արդեն 130 անձանց: Հարցերը հիմնականում վերաբերել են սոցիալական ծրագրերին, պետական նպաստներին։ Հետպատերազմական իրավիճակում մեծ թիվ են կազմում նաև զինվորական ծառայությանը, դրամական փոխհատուցումների ու նմանատիպ այլ հարցերը։

Նշենք, որ խորհրդատվություններ տրվել են ԻՀԱ երևանյան, ինչպես նաև մարզային գրասենյակների՝ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզի գրասենյակների համակարգողների կողմից։

Կառույցը քաղաքացիներից ստացել է ինչպես իրավաբանական, այնպես էլ տեղեկատվական բնույթի հարցեր:

 Ինչպես մինչ այս, այսուհետ ևս շարունակվում է անվճար խորհրդատվությունների տրամադրումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել