Նարեկ Բաբայանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի հայրենակիցներ

Հայտնում եմ, որ այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու դիմում եմ ներկայացրել։ Շնորհակալ եմ ՀՀ Վարչապետից վստահության և ընձեռված հնարավորության համար։ Շնորհակալ եմ նաև գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներից այս ընթացքում արդյունավետ համագործակցության համար։ Ուզում եմ նաև շնորհակալությունս հայտնել Կոմիտեի աշխակազմին շուրջ երկուսուկես տարվա համատեղ աշխատանքի համար և մաղթել աշխատանքային և անձնական հաջողություններ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել